Մեծ Բրիտանիան հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Մեծ Բրիտանիան հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին է հայտնել Բաքվում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, Global Counsel կազմակերպության նախագահ Պիտեր Մանդելսոնը:

Ըստ նրա, հակամարտությունն, անկասկած, անկայունություն կբերի տարածաշրջան: Կարևոր նշանակություն ունի այդ անկայունության վերացումը խաղաղ կարգավորման միջոցով, ասել է նա: «Այդ առաքելությունը դրված է ԵԱՀԿ ՄԽ վրա, մենք հուսով ենք, որ նրա ջանքերն այդ ուղղությամբ հաջող կլինեն»,-ասել է Մանդելսոնը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 4-ին ժամանել են տարածաշրջան հերթական այցով, որի նպատակն է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր այցը տարածաշրջան նրանք սկսել են Բաքվից: Այսօր համանախագահները Բաքվից կժամանեն Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---