Օբամայից «Որբերի գորգը» ցուցահանդեսի համար պահանջող կոնգրեսականների թիվն աճում է

Օբամայից «Որբերի գորգը» ցուցահանդեսի համար պահանջող կոնգրեսականների թիվն աճում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ մոտ 30 կոնգրեսական, ներառյալ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, միացել են Ադամ Շիֆի և Դևիդ Վալդաոյի հորդորին, հասցեագրված Սպիտակ տանը, որով պահանջվում է վերանայել «Որբերի գորգի» վերաբերյալ որոշումը:

«Որբերի գորգը» հայ որբերի նվերն է որպես երախտագիտության նշան ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին Հայոց ցեղասպանությունից հետո, հիշեցնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ըստ Միսաք Ղելեչյանի, որն այս ոլորտում փորձագետ է, հայ որբերի նվերը լայնորեն լուսաբնավել է ամերիկյան մամուլում, 1925 թվականին այդ մասին գրել է The New York Times-ը, իսկ 1926-ին՝ The Washington Post-ը:

Դեկտեմբերի 16-ին Սմիթսոնի ինստիտուտում հայ որբերի մասին պատմող գրքի շնորհանդեսն ու գորգի ցուցադրությունն են: ԶԼՄ-ներում գորգի ցուցադրության օգտին քարոզարշավ է սկսվել, սկսած Washington Post-ից և Հանրային ռադիոյից մինչև Հայ մշակույթի կենտրոն: Միջազգային հանրային ռադիոյին (PRI) տված հարցազրույցում Washington Post-ի մեկնաբան Ֆիլիպ Քեննիքոթը նշել է, որ, մերժելով ցուցադրությունը, Սպիտակ տունը կանգնում է Թուրքիայի կողքին Հայոց ցեղասպանության ժխտման հարցում:

Իր նամակում Շիֆն ու Վալդաոն (Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախաձեռնողները) գրում են. «Հայ որբերի գորգը հայոց պատմության մաս է ու պատկանում է հայ ժողովրդին: Արդեն մեկ ամիս է, ինչ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պահանջում են թույլ տալ, որ գորգը ցուցադրվի ցուցահանդեսում և հորդորում են Սպիտակ տանն ու Պետդեպարտամենտին դառնալ դրա երաշխավորները»:

«Կալիֆորնիայի և ամբողջ երկրի հայ համայնքն երախտապարտ է կոնգրեսականներ Վալդաոյին և Շիֆին իրենց դիրքորոշման համար և կոչ է անում բոլոր կոնգրեսականներին ջանքեր գործադրել, որպեսզի Սպիտակ տունը անձնատուր չլինի Անկարայի առջև Հայոց ցեղասպանության ժխտման հարցում»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Թուրքիան ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վարչակազմի վրա, չեղյալ հայտարարելու համար Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում, հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, նվիրել են այն որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին ու ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Այժմ այն պահվում է Սպիտակ տանը ի թիվս ԱՄՆ նախագահների ստացած նվիրատվությունների:

Ցուցադրության արգելքը հանելու կոչով արդեն հանդես են եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դևիդ Վալդաոն, Բրեդ Շերմանն ու Ֆրենկ Փալոունը:

Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում (American Committee for Relief in the Near East, ACRNE) բարեգործական ընկերություն է, որը ստեղծվել է 1918 թվականին Մերձավոր Արևելքի երկրների պատերազմից տուժած ու կարիքավոր բնակչությանն օգնելու նպատակով: Հայաստանում գործել է 1919 թվականի մայիսից, երբ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածությամբ ստանձնել է հայ որբերի հոգսերը հոգալու պարտավորությունը: Կազմակերպության գործունեությունը շարունակվեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Որբերի ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում էր ժողկրթության մարմինների հսկողությամբ: 1916-26 թթ. Հայաստանում ու Մերձավոր Արևելքի հայաշատ վայրերում որբանոցներ էր ֆինանսավորում և բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Անգլիական օգնության կոմիտեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---