Փորձագետ. ՀՀ նախագահն ամենաադեկվատ դիրքորոշումը որդեգրեց Վիլնյուսի գագաթաժողովում

Փորձագետ. ՀՀ նախագահն ամենաադեկվատ դիրքորոշումը որդեգրեց Վիլնյուսի գագաթաժողովում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամենաադեկվատ դիրքորոշումը որդեգրեց արևելաեվրոպական երկրների նախագահների Վիլնյուսում կայացած գագաթաժողովում: Այդ մասին «Պռավդա.ռու» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Մերձբալթիկայի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը հանդես եկավ Եվրոպայում բաժանարար գծերի ստեղծման դեմ, Ատլանտիկ օվկիանոսից մինչև Ուրալ ինտեգրացիոն միավորում ստեղծելու օգտին: «Սարգսյանը համարում է, որ Մաքսային միությանը և Եվրամիությանը ինտեգրվելու միջև հակասություններ չպտեք է լինեն: Ինչ-որ հայտարարություն պետք է ստորագրեն Հայաստանն ու Եվրամիությունը հետագա համագործակցության վերաբերյալ, սակայն դա ասոցացման համաձայնագիր չի լինի, այլ համագործակցության ինչ-որ այլ ձևեր, դեռ այդ մասին տեղեկություններ չկան: Դրանում ոչ մի վատ բան չկա: Ռուսաստանը նույնպես պայմանագիր ունի Եվրամիության հետ համագործակցության մասին»,-նշել է փորձագետը՝ ասելով թե տարբերություն չկա՝ այն Արևելյան գործընկերության շրջանակներում է, թե ոչ:

Ռուսաստանը չի շրջվում թիկունքով դեպի Եվրամիությանը, այլ առաջարկում է առավելապես հրաժարվել բոլոր առևտրային սահմանափակումներից և խոսել միասնական շուկայի մասին՝ Ատլանտիկից մինչև Վլադիվոստոկ: Այդ մասին բազմիցս է խոսվել: Սակայն, հավանաբար, Արևմուտքի համար դեռ շահավետ չէ նման արմատական փոփոխությունների գնալ: Կարծում եմ, որ Ռուսաստանն սեփական նման ինտեգրացիոն նախագիծը կստեղծի, արդեն Մաքսային միության հիման վրա»,-ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ այդ նախագիծն ավելի հաջող կլինի, քան Արևելյան գործընկերությունը:

Ըստ փորձագետի, համաշխարհային իրավիճակը կտրուկ փոխվում է: Եթե նախկինում Արևմուտքն էր իշխող ուժը մոլորակում, ապա այժմ Արևմուտքն ապահովում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը՝ դա Եվրոպան ու ԱՄՆ-ն միասին: Ժամանակները փոխվել են, ժամանակն է ականջալուր լինել նաև մյուսներին, տնտեսական ու քաղաքակա ուժի այլ բևեռներին ստեղծել ավելի հավասարակշռված, բազմաբևեռ հարաբերությունների համակարգ:

«Ուստի Եվրամիությունը նման տնտեսական միավորումներից մեկը կդառնա, որոնք արդեն բավականին շատ են: Ակնհայտ է, որ Եվրամիությունը ինչ-որ այն ուղղությամբ չի գնում՝ աճում է դժգոհությունն ամեն ինչի ունիֆիկացիայից՝ նորմերի, չափանիշների: Եթե նրանք խելաի մարդիկ են, ապա ստիպված են լինելու ինչ-որ տեղ կանգ առնել և մի քիչ էլ նահանջել: Հակառակ դեպքում, նրանց սպասում է ԽՍՀՄ ճակատագիրը՝ փլուզում»,-ասել է Ալեքսանդրովը:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե Արևելյան գործընկերությանըմեկ կամ մի քանի տարի է մնացել գոյատևել, ապա Ալեքսանդրովը նշել է, որ այդ նախագիծը ոչ մի բանի չի պարտավորեցնում, այն հեշտ է բացել և հեշտ է փակել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են երկու կողմերը պատրաստ համագործակցել այդ նախագծի շրջանակներում: «Ընդ որում գլխավոր թեման այստես չպետք է միասեռականությունը լինի, որն անընդունելի է արևելաեվրոպական երկրների համար, այլ, օրինակ, ընտրությունների ինչ-որ ընդհանուր կանոններ, բարելավումներ տնտեսական ոլորտում, կարծում եմ, դա ընդունելի կլինի արևելաեվրոպական երկրների համար: Իսկ եթե նախագծի կենտրոնն այդ թեման է դառնում, հիշեք վերջին քննարկումները Ուկրաինայի, Մոլդովայի ու Ռուսաստանի ԶԼՄ-ներում, կամ ֆեմինիզմը, կամ յուվենալ արդարադատությունը և գաղափարական այլ հարցեր, որոնք անընդունելի են Արևելյան Եվրոպայում, ապա, անշուշտ, նախագիծը կարող է փակվել»,-ամփոփել է փորձագետը:

Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների գագաթաժողովում Հայաստանը պետք է ստորագրեր Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրերը, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, որ Երևանը միտված է խորացնելու համագործակցությունը ԵՄ հետ այն մասով, որքանով դա չի հակասում անդամակցությանը Մաքսային միությանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---