«Ստեփանակերտ» օդանավակայանը 50 տարվա ընթացքում երբեք չի դադարել գործել (վիդեո) 25 հունիսի 2014 - 16:54 AMT PanARMENIAN.Net - «Ստեփանակերտ» օդանավակայանը 50 տարվա ընթացքում երբեք չի դադարեցրել գործունեությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Արցախի նախագահի գլխավոր տեղեկատվական վարչության պետի տեղակալ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, օդանավակայանը գործել է նաև խորհրդային տարիներին, իսկ այժմ, վերակառուցումից հետո դրա շահագործումը շարունակվում է: ԼՂՀ-ում կա փոքր ավիացիա, ուղղաթիռներ, որոնք թռիչքներ են կատարում: Փոքր ավիացիան օգտագործվում է գյուղատնտեսական ոլորտի կարիքների համար, ուղղաթիռները բեռներ են տեղափոխում, մարդկանց՝ ոչ մի նոր բան այստեղ չկա»,- ասել է Բաբայանը: Նշեմ, որ այս առթիվ ադրբեջանական ԶԼՄ-ներում հիստերիա է սկսվել: Այդպես, 1news.az-ը գրում է. «Ինքնաթիռը, որի խցիկում երկու մարդ կա, օդ է բարձրանում Խոջալուի օդանավակայանից ու թռչում Շուշիի վրայով: Հավանաբար, Լեռնային Ղարաբաղի անջատողականները, չգնալով միջազգային կանոնավոր չվերթերի իրականացման, որոշել են, որ այդպես գոնե ինչ-որ կերպ կարող են օգտագործել Խոջալուի օդանավակայանը: Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը բազմիցս է հայտարարել, թե թույլ չի տա Խոջալուի օդանավակայանի ապօրինի օգտագործումը և ապօրինի թռիչքներն Ադրբեջանի գրավյալ տարածքներում»: Միտումնավոր անփոփոխ թողեցի ադրբեջանական գործակալության տեքստը՝ 25 տարում Բաքուն այդպես էլ չի կարողանում հասկանալ և ընդունել անկախ Արցախի գոյության փաստը: Այս դեպքում, ինչպես ասում են, Աստված թող լինի նրանց դատավորը: Նույն հաղորդագրության մեջ ասվում է, թե օդանավակայանը կառուցվել է ադրբեջանական փողերով՝ նշենք, որ առանց Մոսկվայի արտոնման ու ֆինանսավորման ԽՍՀՄ տարածքում ոչ մի օդանավակայան ուղղակի չէր կարող կառուցվել: Բայց, ինչպես միշտ, ճիշտ է՝ կառուցեցին, բայց ոչ այնպես, ինչպես պետք էր: Պարզվում է՝ ադրբեջանցիները հատուկ էին թռիչքուղին այնպես տեղակայել, որ այն երկու կողմից սահմանափակվի բլուրներով: Թռիչքուղին նաև ուղիղ չէր, և ավիավթարի վտանգը բավականին մեծ էր ինչպես օդ բարձրանալիս, այնպես էլ վայրէջքի ժամանակ: Ուղղաթիռները կարող էին վայրէջք կատարել, ինքնաթիռները՝ ոչ: Ըստ ԼՂՀ Քաղավիացիայի վարչության ղեկավար Դմիտրի Ադբաշյանի, ավելի էժան էր հարթեցնել բլուրներն ու լայնացնել թռիչքուղին, քան շտկել: Ինչն էլ արվեց: Սակայն օդանավակայանը միայն թռիչքուղին չէ: Դա մի ամբողջ ենթակառուցվածք է: Ըստ մասնագետների, թռիչքների անվտանգության ապահովման հագեցվածությունն այստեղ ավելի արդիական է, քան «Զվարթնոցում»: Ադրբեջանը մոռանում է, որ կա ՄԱԿ կանոնադրություն, ICAO կանոնադրություն: Եվ հետո, պետք չէ մոռանալ, որ Բաքվի բոլոր հայտարարությունները Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ արվում են բացառապես ներքին օգտագործման համար: Այնպես որ ինքնաթիռներն ու ուղղաթիռները թռչում են ու կթռչեն անկախ Բաքվի հիստերիայից, որին Ստեփանակերտը երբեք ուշադրություն չի դարձրել: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |