Ռյազանի մարզում ավիավթարի հետևանքով 3 հայ է զոհվել

Ռյազանի մարզում ավիավթարի հետևանքով 3 հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Ռյազանի մարզի Սպասկի շրջանում ՅԱԿ-18 թեթև շարժիչով օդանավի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: «Վթարը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում Սպասկ քաղաքից 10կմ հեռավորության վրա: Դեպքի մասին ոստիկանությանը տեղյակ է պահել տեղի բնակիչներից մեկը» ,- հայտնում է տեղի ՆԳՆ վաչրությունը:

Այսօր` ժամը 01:15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 13-ին` ժամը 18:50-ի սահմաններում, ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Է. Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), Կ. Հարությունյան (ուղևոր, ծնվ. 1981 թ.) և Տ. Ադամյան (ծնվ.1987թ.): Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը պատմակում է զոհված օդաչուին, իսկ օդանավը թռել է Սպասկի շրջանի Պանինո բնակավայրի թռչքուղուց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---