Բրայզա. Օբաման ու Քերին պետք է անձամբ մասնակցեն Ղարաբաղի հարցով բանակցություններին

Բրայզա. Օբաման ու Քերին պետք է անձամբ մասնակցեն Ղարաբաղի հարցով բանակցություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան մեկնաբանել է Լեռնայի Ղարաբաղի հակամարտության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ճակատագիրը:

Նրա խոսքով, 1993-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևն արժանացել է նույն ճակատագրին, ինչ Կամզակերպության մյուս խաղաղարար փաստաթղթերը` մնալով «սեղանի դարակում», քանի որ ՄԱԿ-ում մինչև այժմ չի ձևավորվել աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների վրա ներազդելու մեխանիզմ, իսկ այս կամ այն բանաձևի կատարումը կախված է միայն տվյալ պետության շահերից:

«Ոչ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ոչ Անվտանգության խորհուրդը չունեն հակամարտությունների կարգավորման կամ բանաձևերի կատարման վրա ազդելու գործիքներ: Ընդհանուր առմամբ, ԱԽ բանաձևերի մեծ մասը չեն կատարվում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին 4 բանաձևն ունի չկատարվելու սեփական պատճառները: Առաջինը, բանաձևերի ընդունումից անմիջապես հետո հայակական սփյուռքի կազմակերպությունները, օրինակ, ԱՄՆ Հայ ազգային կոնգրեսը, սկսեցին միակողմանի քարոզչական գործընթաց, որն Ադրբեջանը ներկայացնում է որպես ագրեսոր, իսկ Հայաստանը` զոհ: Այն ժամանակ քարոզչական գործընթացը հասավ իր արդյունքին…»,- պատմել է Բրայզան, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

Նրա խոսքով, բանաձևերի «անտեսման» գործում դեր է խաղացել նաև ԵԱՀԿ ՄԽ-ն:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձևերի ընդունումից կարճ ժամանակ անց ԵԱՀԿ-ն ստեղծեց այսպես կոչված Մինսկի խումբը, որը պետք է բանակցություններ վարեր հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,- ասել է նա` հավելելով, որ երբ սկսվեցին բանակցությունները` ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջման հասնելուն, ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարման անհրաժեշտությունը խամրեց:

Բրայզան հիշեցրել է, որ Լիբիայի ու Իրաքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կիրառումը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, այլ ոչ Միացյալ ազգերի կազմակերպության որպես այդպիսին:

«Երբ այս երկու երկրները գիտակցեցին իրենց, իրենց հարազատների ու համախոհների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգը, ռազմական ուժ կիրառեցին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ԱԽ երեք անդամ-պետությունները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կապված են Մինսկի խմբի ձևաչափով, որը պատասխանատու է բանակցային գործընթացում փոխզիջման հասնելու հարցում, որն էլ, ենթադրվում է, կբերի ՄԱԿ ԱԽ 4 բանաձևի կատարմանը»,- շեշտել է նա:

Ինչպես նշել է Բրայզան, տվյալ պահին ԱՄՆ-ը չի պնդում բանաձևերի կատարումն ու հակամարտության տարածքից զորքերի դուրսբերումը, քանի որ սպասում են խաղաղ կարգավորման արդյունքին:

«ԱՄՆ դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ 4 բանաձի հարցում այնպիսիսն է, որ դե ֆակտո դրանց կատարումը կլինի անմիջապես այն բանից հետո, երբ Մինսկի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը դիվանագիտական լուծում տրվի: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է մեծացնեն քաղաքական ջանքերը խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու համար, անգամ մինչև նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի անձնական մասնակցությունը բանակցություններում»,- եզրափակել է Մեթյու Բրայզան:

Մեթյու Բրայզան 2005-2009թթ. եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ կողմից: Զուգահեռ 2005-ի հուլիսից զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական ու եվրասիական հարցերով օգնականի պաշտոնը: Զբաղվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերով: 2011-ի փետրվարից 2012-ի հունվար` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: 2012-ի հունվարին թողել է դիվանագիտական ծառայությունն այն բանից հետո, երբ Սենատը մերժել է նրա վերանշանակումն այս պաշտոնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---