Գերմանական Die Linke խմբակցության հարցումը ղարաբաղյան կարգավորման մեջ Բեռլինի դերի մասին անպատասխան է մնացել

Գերմանական Die Linke խմբակցության հարցումը ղարաբաղյան կարգավորման մեջ Բեռլինի դերի մասին անպատասխան է մնացել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին գերմանական ձախակողմյան Die Linke խմբակցությունը Գերմանիայի դաշնային կառավարությունից մանրամասն զեկույց պահանջեց ղարաբաղյան կարգավորման և այն դերի մասին, որն ունի կամ կարող է ունենալ ԳԴՀ-ն այդ գործընթացում: Կառավարությանը հասցեագրված նամակում 40 հարց և ենթահարց կար ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Նոյեմբերի 6-ին «ձախակողմյանների» հարցմանը պատասխանել է Գերմանիայի ԱԳՆ-ն: Սեղմ պատասխանում ասվում է տարեսկզբից հակամարտության գոտում առկա լարվածության մասին: Մասնավորապես, նշվում է, որ շփման գծում դիմակայությունը գագաթնակետին հասավ հուլիսի վերջում օգոստոսի սկզբին, հետո նվազեց՝ հասնելով նախկին ցուցանիշին: Գործի դրվեցին հիմնականում դիպուկահարներն ու ինքնաձիգերը, ինչպես նաև այլ զենք:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կողմի կորուստները:

Փաստորեն գերմանական կառավարությունը ըստ էության չի պատասխանել խմբակցության հարցերից և ոչ մեկին և մանրամասն զեկույցի փոխարեն սահմանափակվել է հռետորական հայտարարությամբ:

Մինչդեռ, Die Linke-ի հարցման մեջ շեշտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի բացառիկ դերը, այն հիմնավորելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած սերտ հարաբերություններով:

Խմբակցությունը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որը օգոստոսյան սահմանային լարվածության ժամանակ Ռուսաստանի նախագահի նախաձեռնության հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Գերմանացի ձախակողմյանները հետաքրքրվել են, թե արդյոք Դաշնային կառավարությունը սատարում է Մոսկվայի ջանքերը, քանզի ԳԴՀ-ն հանդիսանում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---