ԵՄ-ն կոչ է անում հետաքննել ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցման հանգամանքները

ԵՄ-ն կոչ է անում հետաքննել ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցման հանգամանքները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հաստատել է, որ լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ և երեք համանախագահ՝ ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ ջանքերին՝ հորդորելով նաև Հայաստանին ու Ադրբեջանին «խուսափել ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ

«Բացի այդ, մենք կոչ ենք անում հետաքննել այս միջադեպը»,- ասվում է փաստաթղթում:

«Երկու կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը, ձեռնպահ մնան ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից ու վերսկսեն ջանքերն, ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- կարծում են Բրյուսելում: Ավելի վաղ կողմերին ուղղված նմանատիպ կոչով էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը` ՌԴ, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ և Պիեր Անդրիոն` Ֆրանսիան) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծում խոցված ուղղաթիռի և բռնության սրացման կապակցությամբ: Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների կապակցությամբ և հայտնում մեր ցավակցությունը»:

Համանախագահները լրջորեն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր` իր տեսակի մեջ աննախադեպ ծայրահեղ դեպքի պատճառ են դարձել: Այսօրվա դեպքերը հիշեցում են մեզ ԼՂ հակամարտության փխրունության մասին, և անրաժեշտ է ակտիվացնել կայուն կարգավորման որոնման ջանքերը: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք ցանկացած հնարավոր ձևով աջակցելու կողմերին:

Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրադադարի ռեժիմի պահպանման իրենց պարտականությունների մասին և կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար, ինչը թույլ կտա բարձրացնել թափանցիկության մակարդակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին, ու նվազեցնել այնպիսի դեպքերի հավանականությունը, ինչպիսին այս միջադեպն էր:

Ընթերցեք նաև. ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---