ԼՂՀ վարչապետ․ Հայկական զինուժն ի վիճակի է ավելի բարդ օպերացիաներ իրագործել22 նոյեմբերի 2014 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Հայոց բանակի արժանապատվության հարցն էր վերադարձնել ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների մարմինները։ Այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը՝ հավելելով, որ միջազգային հումանիտար իրավունքը չհարգվեց ու չկիրարկվեց Ադրբեջանի կողմից, իսկ միջնորդներն ու համապատասխան միջազգային հումանիտար կառույցները չկարողացան ապահովել դրա կիրարկումը, գրում է Tert.am-ը: «Հայոց բանակն ի վիճակի է հակառակորդին պարտադրել խաղի կանոններ՝ հերթական անգամ հիշեցնելով, որ կամակոր և ֆաշիստական վարքը կարող է դրսևորվել միայն հայտարարությունների մակարդակում»,- նշել է Արցախի կառավարության ղեկավարը: Արա Հարությունյանի խոսքով, հայկական կողմը միշտ կողմ է արտահայտվել խնդիրների խաղաղ լուծմանը, սակայն հաշվի առնելով հակառակորդի տեսակը՝ երբեք չի կորցրել զգոնությունն ու ռազմական պատրաստականությունը: «Դա վերաբերում է ուղղաթիռի ցավալի դեպքին ևս: Սկզբում փորձեցինք առանց ուժ կիրառելու դուրս հանել օդաչուների մարմինները, որպեսզի խուսափեն մեր զինվորների կյանքը հարվածի տակ դնելուց, ինչպես նաև` ավելորդ լարում ստեղծելուց, սակայն Ադրբեջանը փորձեց օգտագործել այդ հանգամանքը՝ էլ ավելի լկտի վարք դրսևորելով: Այդ պատճառով կիրառեցինք մեր այլընտրանքային միջոցը, և հայ զինվորը վերստին գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը»,- նշել է նա: ԼՂՀ զինված ուժերը ստիպված են եղել նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության դիմել: Արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով: ԼՂՀ վարչապետի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն առնվազն` արհամարհվեց Բաքվի կողմից։ Անդրադառնալով ԼՂ Պաշտպանության բանակի մարտունակությանը, նա նշել է, որ այն կասկածից դուրս է, ինչն ապացուցվել է նաև օգոստոսյան դեպքերի և վերջին զորավարժության ժամանակ: «Համոզված եմ՝ հայկական զինուժն ի վիճակի է շատ ավելի բարդ օպերացիաներ իրագործել, սակայն այս մեկի առանձնահատկությունն այն էր, որ անհրաժեշտություն կար հայ զինվորականների մարմինները վերադարձնել, ինչը բանակի համար նաև արժանապատվության հարց էր: Այդ տեսանկյունից դիրքերում կանգնած տղաներն իրենց խոցելի չեն զգա ուղղաթիռի անկման հետևանքով»: Դեպքից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, ականապատ տարածքում, ինչպես նաև կոչ արել կողմերին դադարեցնել վայրի գնդակոծությունը և նպաստել տարածքի ականազերծմանը: Բայց Ադրբեջանը ոչ միայն չէր դադարեցնում կրակը, այլև թույլ չէր տվել ԵԱՀԿ ներկայացուցիչներին նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում: Իմիջիայլոց, դեպքի վայրն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները: Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոքառաջարկ արվի սրբադասել Արցախյան պատերազմի զոհերին, Հարությունյանը նշել է, որ պաշտպանության համար գիտակցված մահվան գնացածներն առավել ևս արժանի են անմահության՝ սրբադասման միջոցով` նույնպես: «Կուզենայի, որ ըստ արժանվույն գնահատեինք առաջնահերթորեն հայի այն տեսակը, որը հետևյալ սկզբունքով մեկնեց Վարդանանց սրբազան պատերազմին՝ «չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ արցախյան գոյապայքարի նահատակների սրբադասման օրն էլ է գալու: Նոյեմբերի 11-13-ն անցած Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովին հաստատվել է հայ եկեղեցու սրբադասման ծիսակարգը և արարողակարգը: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015-ի ապրիլի 23-ին՝ Մայր աթոռում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվել է ապրիլի 24-ը։ Կարդացեք նաև՝ ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանվել են, հակառակորդը զոհեր ունի Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |