Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերքում է. ԵՏՄ-ն չի հրաժարվի դոլարից և եվրոյից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերքում է. ԵՏՄ-ն չի հրաժարվի դոլարից և եվրոյից

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները մտադիր չեն արգելելու փոխադարձ հաշվարկները եվրոյով և դոլարով, առայժմ խոսք չի գնում ազգային արժույթով վճարումները կատարելու մասին:

Այդ մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության վրա հղումով:

ԵՏՄ անդամ երկրների միջև դոլարով և եվրոյով գործարքների արգելումն անհնար է, քանի որ չի նախատեսված միության մասին պայմանագրով: Պայմանագրում միայն նախանշված են միջոցները, ուղղված համաձայնեցված արժութային քաղաքականություն վարելուն, ասել են հանձնաժողովում:

Մասնավորապես այդ միջոցները ենթադրում են, որ կապահովվի փոխադարձ հաշվարկների իրականացումն անդամ երկրների ներկայացուցիչների միջև ազգային արժույթով, ոչ ավելին: «Եթե մեր երկրների վճարային քարտերի համակարգերը փոխգործակցություն հաստատեն, ապա ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները կկարողանան վճարումներ կատարել ազգային արժույթով: Վճարային քարտերի ազգային համակարգերի փոխգործակցությունը նվազեցնում է ռիսկերը: Հանձնաժողովը նոր է սկսում այդ հարցի քննարկումը»,-հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Դեկտեմբերի 2-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում կարող են արգելել դոլարն ու եվրոն անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում: Անցումը միայն ազգային արժույթով (ռուբլի, բելառուսական ռուբլի, տենգե, դրամ) վճարումների կարող է տեղի ունենալ 2025-2030 թթ.: Նաև առաջարկվում է հրաժարվել դոլարից ու եվրոյից ԵՏՄ տարածքում:

Հեռանկարում հնարավոր է, որ ԵՏՄ տարածքում մեկ միասնական արժույթ ներմուծվի: ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ավելի վաղ հայտարարել էր, որ միասնական արժույթի մուտքը ԵՏՄ անխուսափելի է, թեև դրա համար, հավանաբար, կպահանջվի 5-10 տարի: ԵՏՄ երկրները դեռևս կհամակարգեն փոխարժեքային քաղաքականությունը հատուկ ստեղծված մարմնի՝ Արժութային քաղաքականության համակարգող խորհրդի միջոցով: Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵՏՄ նիստում ստորագրվեց ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---