Իսրայելի նախագահը հրաժարվել է ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը![]() 6 դեկտեմբերի 2014 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Իր երկարատև քաղաքական կարիերայի ողջ ընթացքում Իսրայելի գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինը եղել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համոզված ու ակտիվ կողմնակիցը: Սակայն, 2014-ի սկզբին ընտրվելով նախագահի պաշտոնում, նա փոխեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ինչպես հայտնում է Իսրայելի i24news պարբերականը, Ռիվլինը չստորագրեց այն փաստաթուղթը, որով կոչ էր արվում Իսրայելին ճանաչել հայերի հանդեպ իրագործված ոճրագործությունները, չնայած որ նա նախորդ տարիներին ստորագրել է նմանատիպ խնդրագրերը: Տարիներ շարունակ Իսրայելը խուսափում է պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց՝ վախենալով Թուրքիայի զայրույթից, որը նրա մերձավոր դաշնակիցն էր իսլամական աշխարհում մինչև 2010 թվականը, երբ իսրայելյան հատուկջոկատայինները գրավեցին «Մավի Մարմարա» թուրքական նավը, որը ուղևորվում էր Գազայի հատված չնայած պաշտոնական Թել Ավիվի արգելքին: Մինչդեռ 2013-ին Ռիվլինը, որն այն ժամանակ խորհրդարանական էր և ներկայացնում էր «Լիկուդ» կուսակցությունը, ելույթ ունենալով Քնեսեթում Հայոց ցեղասպանության 98-ամյակի կապակցությամբ, հայտարարեց, որ Թուրքիան միշտ եղել և լինելու է Իսրայելի դաշնակիցը, սակայն այդ հանգամանքը չի կարող արդարացնել այն փաստը, որ Քնեսեթը հրաժարվում է ճանաչել «այլ երկրի դժբախտությունը»: «Անհավանական է, որ Քնեսեթն անտեսում է այդ ողբերգությունը, որի պատմական հանգամանքները վաղուց են հայտնի»,-հայտարարել էր նա: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |