Հայկական խոհանոցը` France 2-ի հատուկ ռեպորտաժում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - France 2 ֆրանսիական հանրային հեռուստաալիքը դեկտեմբերի 17-ի նորությունների թողարկման ժամանակ հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին ռեպորտաժ է ցուցադրել: Nouvelles d'Arménie-ի հաղորդմամբ, ֆրանսիական նկարահանող խումբն այցելել է Սևանի ափին բնակվող Մկրտչյանների ընտանիք, որը պատրաստվում է Ամանորին: Ընտանիքում ամեն մեկն իր հատուկ դերն ունի. «Մենք հայկական խոհանոցի գաղտնիքները սովորեցնում ենք մեր դստրերին ու հարսներին: Նրանք կպահպանեն ավանդույթները, երբ մենք հեռանանք»,-ասել է ընտանիքի մայրը: Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում իդեալական է համարվում այն սեղանը, որի վրա ուտելիքներից տեղ չկա. տոնական ուտեստների պատրաստումը սկսվում է վաղ առավոտից: Տատիկները հաց են թխում, իսկ տղամարդիկ խորոված անում: «Երբ երիտասարդ կանայք պատրաստվում են ամուսնանալ, նրանք պիտի սովորեն 60 տարբեր բաներ անել՝ սեղան գցել, ուտելիք պատրաստել, գործել և այլն»,-ասել է Արթիկ Մկրտչյանը: Ըստ ռեպորտաժի հեղինակների, հենց այստեղ է երևում Մերձավոր Արևելքին մոտ լինելը: Նաև նշվում է, որ Հայաստանում Սուրջ Ծնունդն ավելի ուշ են նշում` հունվարի 5-ի երեկոյան: Կարդացեք նաև`On The Road. CNN-ի հայտնի հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |