ՄԻԳ-29 կործանիչների ռուս օդաչուները ՀՀ-ում վարժանքներ են սկսել

ՄԻԳ-29 կործանիչների ռուս օդաչուները ՀՀ-ում վարժանքներ են սկսել

PanARMENIAN.Net - Հայաստանում ուսումնական վարժանքներն են սկսել ՄԻԳ-29 կործանիչների ռուս օդաչուները: Մասնակցում է ավելի քան 100 զինծառայող և ավելի քան 30 միավոր ռազմական հատուկ և ավիացիոն տեխնիկա, Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից տեղեկացել է РИА Новости-ն:

Երեք օրում կործանիչների օդաչուները պետք է վերացնեն պայմանական հակառակորդի «ռմբակոծիչները» և թևավոր ու բալիստիկ հրթիռները:

Ապրիլի մեկին Հայաստանումզորավարժություններ են սկսել ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները: Զինվորականները դաշտային վարժանքներ են սկսել ծովի մակարդակից ավելի քան 1.500 մ բարձրության վրա:

Դաշտային վարժանքների ժամանակ կանցկացվեն մարզումներ պայմանական հակառակորդի միայնակ և խմբակային օդային թիրախների հարձակումները հետ մղելու վերաբերյալ, որոնց ընթացքում զինծառայողները կլուծեն ավելի քան 100 տակտիկական խնդիր՝ առանց մարտական կրակոցների՝ օգտագործելով ակտիվ ձայնային խոչընդոտներ, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռներ: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---