Արգենտինայի նախագահն իր համերաշխությունն է հայտնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Արգենտինայի նախագահն  իր համերաշխությունն է հայտնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ապրիլի 14-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու իր համերաշխությունը հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես նշում է asbarez.com-ը՝ նախագահի մամուլի գրասենյակին հղումով, հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայի արդարադատության նախարար ու Մարդու իրավունքների պաշտպան Խուլիո Ալակը, եպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Հայ առաքելական եկեղեցու մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ և որոշ հայտնի հայազգի գործարարներ, որոնց թվում եղել է նաև Էդուարդո Էռնեկյանը, հայտնում է Tert.am-ը:

Քիրշների` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի` եվրոպական հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի այն արտահայտությունը, թե իբր «ոչ միայն Հռոմի պապի, այլև բոլոր արգենտինացիների ուղեղը լվացել են հարուստ ու ազդեցիկ հայերը»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Այնուհետև նախարար Բոզքըրը փորձել է Թուրքիայի ազգային հեռուստաընկերության եթերում բացատրել, թե որտեղից կարող էին արգենտինացիներն իմանալ 1915-23թթ շրջանում մոտ 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին: «Արգենտինայում հայկական սփյուռքը կառավարում է մամուլը և բիզնեսը», - ասել է թուրք նախարարը, ով ոչ մի ապացույց չի ներկայացրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---