Մարդկության միայն 14%-ն է ապրում ազատ մամուլով երկրում. Հայաստանը ցանկում 135-րդն է

Մարդկության միայն 14%-ն է ապրում ազատ մամուլով երկրում. Հայաստանը ցանկում 135-րդն է

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» զեկույցը, որում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 1 կետով բարելավել է իր գործակիցը:

Հատկանշական է, որ ըստ «Մամուլի ազատություն-2015» զեկույցի կազմման համար անցկացված հետազոտությունների արդյունքների, մարդկության միայն 14%-ն է օգտվում ազատ մամուլից: Այսինքն երկրագնդի վրա միայն յուրաքանչյուր 7-րդ մարդն է ապրում այնպիսի եերկրում, որտեղ մամուլն ազատ է խոսել ցանկացած թեմայից, իսկ լրագրողների կյանքին ու ազատությանը վտանգ չի սպառնում:

Զեկույցում Հայաստանը հայտնվել է 135-րդ տեղում, որը սահմանագծային է «ոչ ազատ» կատեգորիայից` «մասամբ ազատ» կատեգորիայի անցման տեսանկյունից: Մամուլի ազատության գործակցով Հայաստանը նկատելիորեն առաջ է անցել Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, ինչպես նաև՝ Իրանից ու մի շարք այլ երկրներից:

Զեկույցում ներառված է 199 երկիր, որտեղ յուրաքանչյուրը ստանում է 0-100 միավոր` համապատասխանաբար` 0-ամենազատ երկիրը, և 100-ը` ծայրահեղ ոչ ազատ: Սույն միավորները ստացվում են երկրների քաղաքական, իրավական և տնտեսական միջավայրերին տված գնահատականների հիման վրա:

Զեկույցում մամուլի ազատության ցուցանիշով առաջատար հորիզոնականներում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան: Մամուլի ազատության ցուցանիշով վատագույն երկրների թվում են Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Հյուսիսային Կորեան, որոնք էլ եզրափակում են ցանկը, գրում է Panorama.am-ը:

Զեկույցում վատ դինամիկա արձանագրած երկրների շարքում են հայտնվել Ադրբեջանը և Թուրքիան` լրագրողների և մամուլի նկատմամբ այդ երկրների իշխանությունների կողմից մշտապես գործադրվող բռնությունների և ճնշումների պատճառով:

Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---