Չեչնիայում կառուցվում է աշխարհում ամենամեծ մզկիթը, իսկ Մոսկվայում մահմեդականների շարժական աղոթատեղի կհայտնվի

Չեչնիայում կառուցվում է աշխարհում ամենամեծ մզկիթը, իսկ Մոսկվայում մահմեդականների շարժական աղոթատեղի կհայտնվի

PanARMENIAN.Net - Չեչնիայում նոր հսկայական մզկիթ է կառուցվում. այն լինելու է ամենամեծ մզկիթն աշխարհում և կարող է միաժամանակ 20.000 մարդ տեղավորել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի մամուլի ծառայությունը:

«Շալի քաղաքում վեր կխոյանա աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկը: Այսօր ես եղել եմ շինարարական հրապարակում, ավարտվում է գմբեթի ծածկի շինարարությունը»,-ասել է Քադիրովը՝ հավելելով, որ մզկիթի առաստաղի բարձրությունը հասնում է 36 մետրի, իսկ մինարեներն ունեն 64 մետր բարձրություն:

Ներկայումս գործող աշխարհի ամենամեծ մզկիթը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: «Շահ Ֆեյսալ մզկիթը» ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Մզկիթի կառուցումը սկսվել է 1976-ին և ավարտվել 1986-ին: Այն ունի 500 քմ մակերես և կարող է տեղավորել ավելի քան 74 հազար մարդ: Դրա շինարարության արժեքը կազմել է 120 մլն դոլար:

Մզկիթների հետ կապված ևս մեկ լուր. Ինտերֆաքսը հայտնում է, որ Մոսկվայի մահմեդականները շուտով կունենան շարժվող մզկիթի ծառայությունից օգտվելու հնարավորություն: Այդ նախաձեռնության հեղինակը կազանյան ընկերություն է: Ծրագրի ղեկավար Այրաթ Կասիմովը ասել է, որ մզկիթը Մոսկվայում կսկսի աշխատել արդեն հաջորդ շաբաթվանից: Խոսքը ավտոբուսի մասին է, որը կահավորված կլինի այնպիսի բաժիններով, ինչպես մզկիթը, 7 այնտեղ կարող են աղոթք անել 6-7 մարդ: Ցանկացողները կարող են հայտ ներկայացնել համացանցում, 7 մզկիթը կմոտենա նշված տեղին: Ընդ որում, ծառայությունն անվճար է լինելու: Նախագծի հեղինակները կարծում են, որ Մոսկվայի մոտ 2 միլիոն մահմեդականին չեն բավականացնում քաղաքում գործող չորս մզկիթը:

Երևանի մահմեդական միակ աղոթատունը Կապույտ մզկիթն է, որը Հուսեյն խանի նախաձեռնությամբ կառուցվել է Երևանի խանության ժամանակաշրջանում՝ 18-րդ դարում, երբ ստեղծվել է ինն այլ մզկիթ ևս, որոնցից սակայն պահպանվել է միայն այս մեկը: Սրբավայրը տարածաշրջանի շիիթական ամենամեծ մզկիթն է: Հատկանշական է, որ Հայաստանի միակ քրիստոնյա հարևան Վրաստանի տարածքում ներկայումս գործում է ավելի քան 300 մզկիթ, և անընդհատ կառուցվում են նորերը:

Խորհրդային տարիներին, ինչպես մյուս հոգևոր կենտրոնները, Կապույտ մզկիթը ևս անուշադրության էր մատնվել: 1995թ. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև կնքվել է Մզկիթի վերակառուցման ու վերականգման պայմանագիր: 1995-1997-ին վերականգնվել են աղոթարանն ու բակի երկայնքով դասավորված 24 սենյակները: Մզկիթում կա գրադարան, փոքրիկ ատամնաբուժարան, հայ և իրանցի ժողովուրդների բարեկամության թանգարան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---