Մոտոցիկլեր, հրավառություններ, կործանիչներ. Երևանում ցերեկային աղմուկի խնդիրը

Մոտոցիկլեր, հրավառություններ, կործանիչներ. Երևանում ցերեկային աղմուկի խնդիրը

PanARMENIAN.Net - Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բաց պատուհաններից քաղաքային աղմուկի խնդիրը սրում են մոտոցիկլերի մի քանի անգամ բարձր դեցիբելերը, պարբերաբար նաև Երևանի երկնքում թռչող կործանիչներն ու ավելի հաճախ հրավառությունները:

ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180-րդ հոդվածով հասարակական վայերում լռության խախտումը սահմանափակված է միայն գիշերվա ժամերին: Սահմանված է, որ հասարակական վայրերում լռության խախտումը գիշերը (ժամը 22:00-ից մինչև 06:00-ն), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման մյուս գործողությունները` առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Իսկ մարտի 9-ին տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիում կտուգանեն նաև ցերեկային աղմուկի համար: Վրաստանի մայրաքաղաքում աղմուկի կարգավորման մասով փոփոխությունների նախագծով նախատեսված փոփոխություններով ժամը 07:00-23:00-ն քաղաքում թույլատրելի է համարվում 40 դեցիբել աղմուկը, ժամը 23:00-07:00-ն՝ 30 դեցիբելը: Կանոնների խախտման դեպքում ցերեկային ժամերին ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարի՝ մոտ 70 դոլար, իրավաբանական անձը՝ 500 լարի՝ 230 դոլար: Գիշերային ժամերին տուգանքն ավելի մեծ կլինի: Այսպես՝ ֆիզիկական անձանց համար գիշերային ժամերին տուգանքը կկազմի 300 լարի՝ 138 դոլար, իրավաբանական անձանց համար՝ 1000 լարի՝ 460 դոլար: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կլինի կրկնակի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---