Թաներ Աքչամ. Թուրքերը պիտի հասկանան՝ Դինքին սպանած Սամասթն ու 1915-ի սամասթները նույնն են

Թաներ Աքչամ. Թուրքերը պիտի հասկանան՝ Դինքին սպանած Սամասթն ու 1915-ի սամասթները նույնն են

PanARMENIAN.Net - Թուրքիայում պատմության՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին խոսելը երկու կարևոր համոզմունքից է սնվում, Taraf պարբերականում հրապարակված իր հերթական հոդվածում գրել է թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Թաներ Աքչամը:

«Առաջին համոզմունքն այն է, որ մարդիկ հավատում են, թե 1915-ին տեղի ունեցածը հանցագործություն չի եղել: Այսինքն՝ հարցը Ցեղասպանության հայեցակարգի մեջ չի տեղավորվում: Դա ամբողջովին սխալ է… Ասում են՝ եթե մի պետություն իրեն վտանգի մեջ է զգում, կարող է աքսորել քաղաքացիներին, իսկ դրա ընթացքում եթե քաղաքացիների մի մասը զոհվել է, գուցե ցավալի իրականություն է, սակայն հանցագործություն չի համարվում:

Երկրորդ համոզմունքն այն է, թե 1915-ի մասին ինչ-որ բան ասելը թուրք ազգին սևացնել, մեղադրել է նշանակում, քանի որ նրանք, ովքեր ասում են «Հայոց ցեղասպանություն եղել է», ասում են «մեր պապերը մարդասպան են, թուրքերը մարդասպան են»: Շատերը դա որպես անձնական վիրավորանք են ընդունում», - գրել է Աքչամը, փոխանցում է Tert.am-ը:

Արդյունքում՝ թուրք լինելու և 1915-ին հայերի սպանվելու մասին խոսել չկարողանալու միջև չափազանց ուժեղ կապ կա: Այդ կապն ինչպե՞ս է հնարավոր կտրել: Թուրք լինելով՝ «1915-ին հայեր են սպանվել» ասել հնարավո՞ր է, հարցնում է պատմաբանը և պատասխանում՝ այո՛, հնարավոր է: Հրանտ Դինքը հայ լինելու համար սպանվեց: Օգյուն Սամասթը նրան սպանեց թուրքականության անունից: Այսօր, երբ ասում ես «Սամասթը մարդասպան է», շատ քիչ մարդ է դա որպես թուրքերի հասցեին զրպարտություն կամ թուրքերի ճակատին սև բիծ դնել ընկալում:

Մարդիկ Օգյուն Սամասթին մարդասպան կոչելու և թուրքականության միջև կարողանում են տարանջատում դնել, սակայն նույնը չեն կարողանում 1915-ի սամասթների՝ Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի համար անել, գրել է պատմաբանը. «Արդյոք Սամասթի հարցում կեցվածքը 1915-ի համար կրկնել հնարավո՞ր է: Այո՛, հնարավոր է: Դրա համար քաղաքական գործիչները թուրք լինելու և 1915-ին իրականացված սպանությունն իր անունով կոչելու միջև առկա կապը պետք է կտրեն…»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---