ՀՀ ԱՆ. Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու մասին համաձայնություն չկա

ՀՀ ԱՆ. Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու մասին համաձայնություն չկա

PanARMENIAN.Net - Մամուլի հրապարակումը, թե իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել էքստրադիցիայի ենթարկել Ռուսաստանում ծանր հետևանքներով ՃՏՊ համար դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին, ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հերքել է:

«ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի մնացած մասը Հայաստանում կրելու մասին համաձայնություն այս պահի դրությամբ չկա»,- ասել է նա, հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ հաղորդագրություն հրապարակվեց որ ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը ստացել է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը Ռուսաստանում ծանր հետևանքներով ՃՏՊ համար դատապարտված Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև ՌԴ արդարադատության նախարարության հանձնարարականը՝ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ: Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսի, որի հետևանքով զոհվել էր 18 անձ:

2014-ի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար:

Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):

Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները:

Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---