Թուրքիայի «Քարավան 1915» ֆիլմը խուսափում է «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից

Թուրքիայի «Քարավան 1915» ֆիլմը խուսափում է «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվել են ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի հեղինակած «Քարավան 1915» ֆիլմի նկարահանումները: Պատկառելի բյուջե ունեցող ֆիլմը նկարահանվում է՝ ելնելով թուրքական ղեկավարության կողմից առաջ քաշած «ընդհանուր ցավի» դրույթներից:

Գյունեշը, հավատարիմ մնալով թուրքական թեզերին, հայերի կոտորածները դիտում է Առաջին համաշխարհային պատերազմի կոնտեքստում և խուսափում «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից, գրում է Ermenihaber-ը՝ թուրքական Sabah-ին հղումով:

«Քարավան 1915-ը» նպատակ չունի ասելու` ցեղասպանությունը եղել է կամ չի եղել: Առաջին հանաշխարհային պատերազմում բոլոր ազգերն են միմյանց դեմ կռվել: Մոտ 16 մլն մարդ է զոհվել, որոնցից 3 մլն-ն Օսմանյան պետության մուսուլման բնակչությունն է եղել: Կարծում եմ, որ եղածը և մահմեդականների, և քրիստոնյաների համար մեծ ողբերգություն է», - ասել է թուրք ռեժիսորը:

«Քարավան 1915»-ը պատմում է մի թուրք կառապանի մասին, որը 1915-ին Հալեպ էր տեղափոխում 200 հայ տեղահանվածի: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու 9 տարբեր քաղաքում: Նկարահանումների համար ստեղծվել է 2 մեծ քաղաք, որոնք կրկնօրինակում են այն ժամանակվանները: Նկարահանումներին մասնակցում է 300 դերասան:

Գլխավոր դերերում նկարահանվելու են թուրք դերասաններ Մուրաթ Հանը, Իփեք Թուզջուօղլուն և Իբրահիմ Քենդիրջին, իսկ Սյուզան անունով հայ աղջկա դերը մարմնավորելու է Բելգիայում բնակվող և վերջին տարիներին Թուրքիա տեղափոխված երգչուհի ու դերասանուհի Այշե Աքընը:

2015-ին Թուրքիայում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել. «Կորուսյալ թռչունները» վերնագրով կինոժապավենը թողարկվել է հունիսի 30-ին: Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորն ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---