ՀՀ-ում մեկնարկել է այլընտրանքային էներգետիկայի զարգացման $58 մլն արժողությամբ ծրագիրը25 հուլիսի 2015 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է այլընտրանքային էներգետիկայի զարգացմանն ուղղված $58 միլիոն արժողությամբ ծրագիրը: Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով, այժմ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները: «Միջոցառումների հիմնական փուլը ծրագրի շրջանակում մեկնարկելու է 2017-ին: Ավարտին մենք կունենանք արեգակնային էներգիայով աշխատող կայաններ 40-50 մՎտ հզորությամբ, որոնք շահագործման կհանձնվեն 2020-ին»,- ասել է Բաբայանը: Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակում կֆինանսավորվի երկրաջերմային էներգետիկայի նախագիծը Սյունիքի մարզում: Հայաստանն ունի արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման, ինչպես նաև կենսագազ ստանալու ներուժ: Ըստ հաշվարկների, արևային էներգիայի ամենամյա հոսքը Հայաստանում քմ համար կազմում 1700 Կվտ/ժ, իսկ որոշ հատվածներում` 1800 Կվտ/ժ, այն դեպքում երբ միջին եվրոպական ցուցանիշը 1000 Կվտ/ժ է: Ըստ գործող նախագծերից մեկի, նախատեսվում է արեգակնային էներգիայի կայանի կառուցում 30 մՎտ հզորությամբ` պարզելու համար օպտիմալ սակագները արևային էլեկտրաէներգիայի օգտագործման դեպքում և զարգացման ուղիները Հայաստանում: Ամենանշանակալի նախագիծն այդ ոլորտում Հարավային Կովկասում միակ «Լոռի-1» հողմակայանն է Բազումի լեռնաշղթայում, որի հզորությունը 2,64 մՎՏ է: Այսօրվա դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրներն ապահովում են ստացվող էլեկտրաէներգիայի միայն 20 տոկոսը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |