Հայերի մեծամասնությունը հանգստանում է Վրաստանում. Մոտ 180.000 քաղաքացի՝ միայն հուլիսին

Հայերի մեծամասնությունը հանգստանում է Վրաստանում. Մոտ 180.000 քաղաքացի՝ միայն հուլիսին

PanARMENIAN.Net - Հուլիսին Վրաստան է այցելել Հայաստանի 181.000 քաղաքացի, ինչը 11,9%-ով ավելի է, քան 2014-ի նույն ժամանակահատվածում:

Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 160.200 մարդ (աճը` 7,9%), երրորդը Թուրքիան է` 152.000 մարդ (աճը` 12%): Ռուսաստանը ցուցակում 4-րդն է` հուլիսին Վրաստանում հանգստացել է ՌԴ 140.300 քաղաքացի, ինչը 6,6%-ով ավելի է, քան նախորդ տարի: Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստան է այցելել 737.700 մարդ, հայտնում է «Գրուզիա-Online»-ը:

Մինչդեռ, 2015-ի հունվար-հուլիսին Վրաստան է այցելել Ռուսաստանի 482.800 քաղաքացի, ինչը 12,2%-ով ավելի է, քան 2014-ի նույն ժամանակաշրջանում:

Ըստ ՆԳՆ տվյալների, ռուսաստանցիների կեսից ավելին գերադասում է Վրաստան մեկնել միակ ցամաքային ճանապարհով` Դարյալի կիրճով:

Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը դեպի Վրաստան աճել է մոտ 5%-ով:

Կարդացեք նաև՝ Ինստրուկցիա. Ինչ անել, երբ ամառ է, Բաթումում ես ու պիտի հանգստանաս

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---