Թուրքիայում պոլսահայ լրագրող Բաղդադին ազատել են աշխատանքից19 նոյեմբերի 2015 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում վերջին շրջանում հաճախակի դարձած` խմբագրությունները վերահսկելու գործողությունների հերթական զոհը դարձել է պոսլահայ լրագրող Հայկո Բաղդադը: Նա հեռացվել է աշխատանքից Bugun TV-ի նկատմամբ դատարանի որոշմամբ իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում, Radikal-ին հղումով գրում է Yerkir.am-ը: Աշխատանքից հեռացվելու մասին տեղեկությունը լրագրողը հաստատել է իր Twitter-յան էջում: «Այսօր աշխատանքից ազատվելու մասին տեղեկացնող ծանուցում ստացա: Ազատվել եմ Bugun TV-ում աշխատանքից: Առաջին անգամ է, որ ինչ-որ տեղից ինձ ազատում են: Լավ, կատակում եմ, ամեն օր էլ ինձ ազատում են»,- գրել է նա: Հայկո Բաղդադը ամիսներ առաջ հակընդդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքպետ Մելիհ Գյոքչեքի դեմ, ով ավելի վաղ դատ էր բացել նրա դեմ: Բանն այն է, որ Անկարայի քաղաքապետը մարտի 17-ին Twitter-ում Գերմանիայի Բունեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ուղղված հետևյալ գրառումն էր արել. «գերմանական կանաչների կուսակցության պատգամավորին հետաքրքրությունից դրդված հարցնում եմ` խնդրում եմ պատասխանիր Ջեմ Օզդեմիր, դու հայկական արմատներ ունե՞ս»: Գյոքչեքը իր գրառումն արել էր այն բանից հետո, երբ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ծավալուն ելույթ էր ունեցել: Հայկո Բաղդադն էլ թվիթերում Գյոքչեքի գրառմանն ի պատասխան հետևյալ հեգնական գրառումներն էր արել. «Պատասխանիր Ջեմ Օզդեմիր», «Եղբայր քեզ համար հայը վիրավորա՞նք է», «Մելիհ Գյոքչեքը հայ է», «Քեզ պաշտոնապես հայ անվանեցի, ինձ թվում է կարող ես դատի տալ ինձ մելիքգյոքչեք», «Մայրաքաղաքը պաշտոնապես հայի են վստահել, ինչ սարսափելի է…», «Եղբայր կիրակի օրը սպասե՞մ եկեղեցում, մելիքգյոքչեք», «Բոլորս սգի մեջ ենք, Մելիք Գյոքչեքը հայ է»: Գյոքչեքը Բաղդադի այդ գրառումները հիմք ընդունելով դատի էր տվել վերջինիս` պահանջելով 10 հազար թուրքական լիրա բարոյական վնասի փոխհատուցում: Գյոքչեքն իր հայցը հիմնավորել էր հետևյալ խոսքերով` «Դատական գործի պատճառ հանդիսացող խոսքերն ամբողջությամբ վիրավորանք ու զրպարտություն են և անձնական իրավունքներիս ոտնահարում են հանդիսանում»: Բաղդադը հակընդդեմ հայց է ներկայացրել Գյոքչեքի դեմ` հայցի համար որպես հիմք ներկայացնելով վերջինիս` հայերի հանդեպ ավելի վաղ ժամանակներում արած վիրավորական գրառումներն ու արտահայտությունները: Բաղդադն իր հայցում ներառել է նաև Գյոքչեքի սեփական հայցը հիմնավորելու համար ասած խոսքերը, որտեղ վերջինս հայ բառը որպես վիրավորանք է ներկայացնում: Նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունում հետաքննություն է սկսվել:Վերջինների դեմ հարուցված գործը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» կասկածանքով է: Գործի հարուցման համար հիմք է հանդիսացել լրագրողների` տարբեր ժամանակներում հրապարակված հոդվածները: Կարդացեո նաև՝ ԵՄ զեկույց. Թուրքիայում մարդու իրավունքներն անկումային վիճակում են Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |