Էջմիածնի ձեռագիր հավաքածուն համալրվել է ևս մեկ Ավետարանով

Էջմիածնի ձեռագիր հավաքածուն համալրվել է ևս մեկ Ավետարանով

PanARMENIAN.Net - Գարեգին Բ Ամենայն հայոց կաթաղիկոսի հոգածությամբ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ձեռագրատունը համալրվել է մեկ ձեռագիր մատյանով: Այս մասին տեղեկացնում է ձեռագրատան ֆեյսբուքյան էջը:

Ձեռագիր Սբ Ավետարանը Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ստեղծագործություն է: Բուն Ավետարանը XIV դարի է, իսկ Տերունական պատկերները՝ XV դարի:

Սբ Ավետարանը Հայոց ցեղասպանության օրերին է բերվել Արևելյան Հայաստան և մոտ 100 տարի հատուկ խնամքով պահվել հայ ընտանիքներից մեկում՝ որպես իրենց պապենական սուրբ մասունք:

Էմջիածնի մատենադարանն ունի մոտավորապես 400 կտոր հնատիպ գիրք: Դրանց թվում է նաև հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` տպագրված 1666թ. Ամստերդամում: Գրադարանն ունի նաև հատուկ ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն պատմական և գեղագիտական արժեք ունեցող գրքերը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---