Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնելու ղարաբաղյան կարգավորմանը

Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնելու ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան մեծապես կարևորելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում, հայտարարել է Ադրբեջնում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմպլը:

«Խաղաղությունն ու անվտանգությունը Գերմանիայի հիմնական գերակայություններն են լինելու ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ: Գերմանիան մեծ ուշադրություն է դարձնելու շարունակվով հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք սառեցված են անվանում: Այդ հակամարտություններին է դասվում նաև այն, որում ներգրավված է ձեր երկիրը»,-ասել է Թեմպլը:

Թեմպլը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հրապարակելու է իր երկրի առաջնայնությունները ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-9-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

Հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 4500 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---