Գրիպի ստացիոնար բուժումն այլևս անվճար չէ

Գրիպի ստացիոնար բուժումն այլևս անվճար չէ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի 2016-ի հունվարի 13-ի թիվ 44-Ա հրամանով՝ սեզոնային գրիպի դեպքերի թվաքանակի ավելացման ժամանակահատվածում սահմանվել է, որ 2016-ի հունվարի 1-ից մինչև հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված ՀՀ բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ից մինչև հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում գրիպի բարդություններով ստացիոնար բուժօգնության է դիմել 2500 քաղաքացի, որոնց անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ցուցաբերվել է պետական պատվերի շրջանակում: Նրանցից ավելի քան 800-ի բուժօգնությունը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարի նշված հրամանի հիման վրա:

Նկատի ունենալով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում, ներկայումս անվճար բուժօգնություն կարող են ստանալ ՀՀ կառավարության 2004-ի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնություն պահանջող` ՀՀ առողջապահության նախարարի 2013-ի հոկտեմբերի 18-ի N65-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկերում ընդգրկված ախտորոշումներով անձինք:

Միաժամանակ, համաձայն ՀՀ կառավարության 2004-իմարտի 4-ի N318-Ն որոշման` անհրաժեշտության դեպքում, ելնելով սոցիալական և բժշկական ցուցումներից, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև պետական պատվեր իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունները իրավասու են իրենց լիազորությունների սահմաններում (պետական պատվերի համապատասխան ծրագրերի պայմանագրական գումարների 5-ական տոկոսների շրջանակներում) սոցիալական խմբերում չընդգրկված քաղաքացիներին աջակցել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների ու դրա բարդությունների ժամանակ պետական պատվերի շրջանակում բուժօգնությունն իրականացնելու հարցում:

Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Հունվարի 22-ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։

Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

Կարդացեք նաև՝ Սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նվազել են 15,6%-ով

ՍԱՊԾ. Խոզի միսը H1N1-ով վարակման պատճառ չէ

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---