Թաղման նպաստի անկանխիկ վճարման նոր կարգ կգործի 8 փետրվարի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016-ի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Բանկը ընտրում է քաղաքացին, այդ մասին նշելով տարածքային բաժին ներկայացրած դիմումի մեջ: Դիմումի հիման վրա վճարման ենթակա գումարը և համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է բանկին, իսկ շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը: Առաջիկայում (որոշումն ուժի մեջ մտնելուց և բանկերի հետ համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո) վերը նշված ընթացակարգով թաղման նպաստի գումարը կարող է վճարվել որոշում կայացնելուն հաջորդող 5-րդ օրվանից սկսած (անձը կարող է համապատասխան դիմում ներկայացնելուց հետո՝ 5-րդ աշխատանքային օրը այցելել բանկի որևէ մասնաճյուղ և ստանալ գումարը): Հնարավորինս կկրճատվեն նաև թաղման նպաստը վճարելու որոշում կայացնելու ժամկետները: Թաղման նպաստը վերը նշված ընթացակարգով վճարելու ժամկետների և համաձայնագիր կնքած բանկերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 2011-ի հունվարի 1-ից թաղման նպաստի չափը սահմանվել է 200.000 դրամ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |