Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումն ընդգրկվելու է Գերմանիայի ուսուցչական ուղեցույցում

Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումն ընդգրկվելու է Գերմանիայի ուսուցչական ուղեցույցում

PanARMENIAN.Net - Երբ 2005-ին «Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտ»-ը (IDG-Institute of Diaspora and Genocide Studies) իր տնօրեն՝ Միհրան Դաբաղի նախաձեռնությամբ հրատարակել է «Դպրոցներում 20-րդ դարի ցեղասպանությունների և պետական ոճիռների դասավանդումը» խորագրով ուսուցչական ուղեցույց, դա գրավել է հանրության ուշադրությունը:

Երբ այդ հրատարակության մեջ Հայոց ցեղասպանության դասավանդման մասին գլուխ է ընդգրկվել, Գերմանիայում Թուրքիայի դեսպանատունը միջամտել է, բայց վերջինիս ջանքերը ապարդյուն են եղել և ուղեցույցն այնքան մեծ ուշադրության է արժանացել, որ առաջին հրատարակությունը շատ կարճ ժամանակում սպառվել է, գրում է Horizonweekly-ն:

Այժմ ինստիտուտը ցեղասպանությունների մասին այլ ուղեցույց է պատրաստել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարարության պատվերով, դպրոցների որակավորման և ուսուցիչների վերապաըրաստման կենտրոնի հետ գործակցությամբ: Ուղեցույցը կրելու է «Ցեղասպանության դասավանդումը դպրոցներում» անվանումը:

Ուղեցույցն ընդգրկելու է այս թեմայով տարված վերջին հետազոտական աշխատանքները:

«Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտ»-ը հիմնվել է 1994-ին: Այն Գերմանիայում միակ կենտրոնն է, որը զբաղվում է ցեղասպանագիտությամբ:

Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 21-ին ՔԴԴ/ՔՍԴ խմբակցությունների նիստի ընթացքում հայտնել էր, որ աջակցում է այն դիրքորոշմանը, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանումների առնչությամբ կարելի է կիրառել ցեղասպանություն տերմինը: Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն էր հայտնել, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---