Կոնգրեսին է ներկայացվել 2017-ին ՀՀ և ԼՂՀ-ին տրամադրվելիք օգնության ծրագիրը22 մարտի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին և Սենատին է ներկայացրել ամերիկահայ համայնքի՝ 2017 ֆինանսական տարվա համար հատուկ հատկացումների առաջարկները։ Քարաքաշյանի ներկայացրած առաջնահերթ խնդիրներից են. 1. Արցախին, ներառյալ՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնին հատկացվող օգնության ավելացումը։ 2. Բաքվին հատկացվող ռազմական օգնության ամբողջական դադարեցում՝ մինչև Ադրբեջանը չհամաձայնի հետ քաշել իր դիպուկահարներին ու ծանր զինտեխնիկան, ինչպես նաև չդադարի սահմանից հարձակումները, պատերազմի վերսկսման սպառնալիքները և չհամաձայնի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ 3. $10 մլն տրամադրել Հայաստանին օգնության համար՝ Սիրիայից ժամանած փախստականներին աջակցություն տրամադրելու նպատակով։ Հաղորդվում է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող Հայաստանի բարեկամներն էլեկտրոնային փոստով կապ են հաստատել իրենց ներկայացուցիչների հետ և կոչ արել նրանց միանալ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդի և Ֆրենկ Փալոունի նամակին, որը Հայաստանի հետ կապված օտարերկրյա օգնության համանման դրույթներ է պարունակում, գրում է Tert.am-ը: 2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |