Ուորլիք. ԼՂ խնդրի երկարատև լուծումը ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին նպատակն է![]() 23 մարտի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական, երկարատև լուծումն է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար: Մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», - ասել է Ուորլիքը, հաղորդում է Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում։ Դեսպանը խոսել է նաև ԱՄՆ-ի կոնգրեսում շրջանառության մեջ դրված այսպես կոչված՝ Ռոյս-Շերման նամակի մասին։ ԱՄՆ-ի նախագահին ուղղված ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականների կողմից ստորագրված այս նամակը Ղարաբաղում խաղաղության պահպանման ծրագրեր է ներկայացնում։ Առաջարկությունների թվում է սահմանային գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումը, ինչպես նաեւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը, զինադադարը ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով։ Ուորլիքը նշել է, որ թեև նամակը դեռ վերջնական հաստատում չի ստացել Մինսկի համանախագահները աջակցում են, խաղաղության պահպանմանն ուղղված այս գործընթացներին։ Կարդացեք նաև՝ Ուորլիք. Հուսով ենք՝ կողմերը հավատարիմ կմնան բանակցություններով հիմնախնդրի լուծմանը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |