ՌԴ մուտքի արգելք ունեցող ավելի քան 12.000 ՀՀ քաղաքացի սպասում է որոշման վերանայմանը

ՌԴ մուտքի արգելք  ունեցող ավելի քան 12.000 ՀՀ քաղաքացի սպասում է որոշման վերանայմանը

PanARMENIAN.Net - ՌԴ մուտքի արգելք ունեցող 12.129 ՀՀ քաղաքացի արդեն դիմել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայությանը՝ մուտքի արգելքի որոշումը վերանայելու հարցով: Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Ստացված դիմումներից արդեն 11.558-ը ուղարկվել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն և 4768 դիմումի հարցով՝ ստուգումների արդյունքում ԴՄԾ տարածքային մարմիններին մուտքը բացելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է տվյալ խնդրի հետ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական անդամակցության ազդեցությանը այս հարցում, Եգանյանն ասել է. «ԵՏՄ անդամակցությունը չի ենթադրում, որ մարդիկ կարող են խախտել տվյալ երկրների միգրացիոն օրենսդրությունը և կրկին պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն միգրացիոն և վարչական օրենսդրության պահանջների պարտադիր կատարմանը»:

Միգրացիոն ծառայության պետը նշել է նաև, որ կիրառված խստությունները դրական ազդեցություն թողել են, որովհետև վերջին շրջանում անհամեմատ պակասել է նման խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը:

2015-ի մարտին Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչների միջև խորհրդակցություների արդյունքում ՌԴ ԴՄԾ-ն համաձայնվել է վերանայել ՀՀ քաղաքացիների գործերը պարզեցված կարգով: ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը:

2015-ի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվել են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չկա. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---