Բոստոնի բնակիչները երրորդ անգամ երթի դուրս կգան ընդդեմ Ցեղասպանության28 մարտի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Բոստոնում Ցեղասպանությունների կանխարգելման միամսյակի կապակցությամբ ապրիլի 10-ին արդեն երրորդ անգամ տեղի կունենա երթ ընդդեմ Ցեղասպանության, որի ժամանակ նաև ելույթներ կլինեն 20-21-րդ դարերի զանգվածային սպանությունների մասին: Երթի մասնակիցները կհավաքվեն Նոր Անգլիայի Հոլոքոսթի հուշակոթողի մոտ, որից հետո երթը կշարունակվի դեպի Գրինուեյի Հայկական ժառանգության զբոսայգի, որտեղ տեղի կունենա միջոցառման փակումը, հայտնում է Armenian Weekly-ին: Արարողությանը զեկույցներով հանդես կգան Մարի Կարին Բոգգիսը (Ռուանդա), Լաուրա Պողոսյանը (Հայաստան), Ռոջեր Բրուքսը, Էրիկ Քոենը (Դարֆուրի փրկության Մասաչուսեթսի կոալիցիա), Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոն Հեթչը, Ջիմ Գալուստյանը (Հայաստան), էնթոնի Կասոնգոն (Կոնգո), Մոհամմեդ Խալիֆան (Սուդան): Ֆրեդ Մանասեի ելույթը նվիրված կլինի Հոլոքոսթին, Դինա Մերանոն կպատմի եզդիների և քրդերի մասին, Քրիստինա Մուկանկական` Ռուանդայի, Ալեքս և Ալիսա Ռանյուկները` ուկրաինական «գոլոդոմորի» և այլն: Միջոցառումն անցկացվում է Դարֆուրի փրկության Մասաչուսեթսի կոալիցիայի, Բոստոնի հրեական համայնքի, Հայկական ժառանգության հիմնադրամի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի Արևելյան Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախմբի, Ցեղասպանության մասին իրազեկման Կոնգոյի կոմիտեի, Ազատ եզդիների հիմնադրամի, Ռուանդայի ցեղասպանությունը վերապրածների բարեկամներ և այլ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Ընթերցեք նաև. Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |