Դվորնիկով. ԼՂՀ և ՀՀ ԶՈւ գործողություններն իրավազոր են` Բաքվի ագրեսիան չպետք է անպատիժ մնա

Դվորնիկով. ԼՂՀ և ՀՀ ԶՈւ գործողություններն իրավազոր են` Բաքվի ագրեսիան չպետք է անպատիժ մնա

PanARMENIAN.Net - ԼՂՀ և Հայաստանի զինված ուժերի գործողությունները միանգամայն իրավասու են և ադեկվատ, հայտարարել է Ռուս-հայկական համագործակցության փորձագետ Դենիս Դվորնիկովը` մեկնաբանելով լարված իրավիճակը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում:

Ըստ նրա, Ադրբեջանի անիմաստ ագրեսիան չպետք է և չի կարող անպատիժ մնա: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը տեսնում է, թե ով է այս իրավիճակում խախտում խաղաղության պահպանման բոլոր սկզբունքներն ու պայմանավորվածությունները` դա Բաքվի իշխող ռեժիմն է և ոչ միայն այդ:

«Ադրբեջանցի իշխանավորների ստորությունն այն է, որ ռազմական գործողություններն առաջին հերթին ուղղված են սեփական քաղաքացիներին մոլորեցնելուն: Ներքաշել հանրությանը պատերազմի մեջ` շեղելու համար ուշադրությունը երկրի ներսում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից: Միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացող նույնիսկ առաջին կուրսեցիները հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք չէ Ադրբեջանին: Դա պետական առասպելաբանության մաս է, որը պահպանելու համար Բաքուն իր երիտասարդներին մահվան է ուղարկում»,-նշել է Դվորնիկովը:

Ըստ նրա, ագրեսիվ էյֆորիայի մեջ Ադրբեջանի ղեկավարությունը, հավանաբար, դադարել է գիտակցել, որ ագրեսիան Արցախի դեմ` ագրեսիա է Ռուսաստանի և ռուսների դեմ, քաղաքակիրթ ապրելակերպի, եվրոպական և համամարդկային արժեքների: Չի կարելի աչք փակել այն բանի վրա, որ Բաքվի ագրեսիվ գործողությունները տարվում են այսպես կոչված «Իսլամական պետության» քաղաքականության հունով:

«Զինված հակամարտության նոր փուլը զարգացման 2 սցենար ունի: Առաջինը` արագ բռնկում և նահանջ սեփական դիրքերի քարոզչության կիրառմամբ այն մասին թե «Ռաֆիկը մեղք չունի»: Երկրորդը` ադրբեջանական բանակի լիակատար և ամբողջական պարտությունն է և Հայկական դրոշը Բաքվում»,-ասել է Դվորնիկովը:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. Շփման գծում մարտեր են, ՊԲ հակաօդայիններն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---