ՊԲ-ն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած, սպանվել է ևս 5 քաղաքացիական

ՊԲ-ն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած, սպանվել է ևս 5 քաղաքացիական

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ից ընթացող Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի բախումներում հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր:

Այդ մասին է հայտարարել ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:

Սպանվել է նաև 5 քաղաքացիական անձ:

Կա նաև 26 անհետ կորած զինծառայող: Խոցվել է 7 հայկական տանկ, կորցված է 3 դիրք հյուսիս-արևելքում, 5 դիրք՝ հարավ-արևելքում (ընդհանուր կորուստները չեն գերազանցում 300 մետրը)

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականներով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---