ԼՂՀ-ում ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և sms կապի ծառայությունների հաշիվները կզրոյացվեն

ԼՂՀ-ում ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և sms կապի ծառայությունների հաշիվները կզրոյացվեն

PanARMENIAN.Net - «Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և SMS կապի ծառայությունների համար բոլոր հետվճարային, ֆիքսված անլար և ֆիքսված հեռախոսակապի համար հաշիվները կզրոյացվեն: Կանխավճարային բաժանորդների համար՝ նշված ժամանակահատվածում կատարված վերալիցքավորման գումարները կփոխանցվեն բաժանորդի հաշվեկշռին:

Զրոյացումը վերաբերում է ԼՂՀ-ից բոլոր ուղղություններով կատարված զանգերին:

Նաև «Ղարաբաղ Տելեկոմը» անվճար կվերամիացնի բոլոր ձայնային ծառայությունները, որոնք վճարման վերջնժամկետը խախտելու պատճառով կասեցվել էին մինչև 2016-ի ապրիլի 30-ը:

Ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: Մինչ ապրիլի 2-ը ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի արժեքը 45 դրամ էր:374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կազմում է 5 դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 5 դրամ 1 րոպեի համար:

ՏՏ-ոլորտը հիմնադրամ է ստեղծում՝ աջակցելու տեխնոլոգիական վերազինմանն ու կիբեռանվտանգության համակարգին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---