Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բանակցի Ստեփանակերտի հետ![]() 9 ապրիլի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններ կվարի միայն Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է contact.az-ը: Հայտարարությունը հնչել է ի պատասխան հայկական կողմի պահանջին` ներգրավել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 7-ին հայտարարեց, որ ԼՂ հակամարտության հարցում միջազգային հանրությունը պետք է վերանայի իր դիրքորուշումը և ստեղծի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափ: «ԼՂ հարցով հանդիպումների ժամանակ բանակցությունների խանգարված ձևաչափի պայմաններում անհնարին է հասնել վերջնական լուծմանը», - ասել է նա: Ապրիլի 8-ին Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքով, հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ընթերցեք նաև. ԼՂՀ նախագահ. Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, ԵԱՀԿ ՄԽ-ին պահանջներ կներկայացնենք Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |