Ուղղաթիռներ և 5 տանկ խոցած զինվորները պարգևատրվել են մեքենաներով

Ուղղաթիռներ և 5 տանկ խոցած զինվորները պարգևատրվել են մեքենաներով

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Ազատամարտիկների միության շենքում տեղի ունեցավ ԼՂ Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի բախումների ժամանակ 2 ուղղաթիռ և 5 տանկ խոցած զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Երեք զինծառայողներ պարգևատրվել են մեքենաներով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այլ զինծառայողներ:

ԼՂՀ վարչապետ Արամ Հարությսունյանը իր խոսքում նշեց, որ հայ ազգը հպարտանում է զինվորներով, ովքեր ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է, և Արցախը լինելու է հայկական:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ԼՂ ՊԲ ու Ադրբեջանի ստորաբաժանումների միջև սկիզբ առած լայնամասշտաբ բախումներում, բացի մարդկային կորուստներից, հայկական կողմը ոչնչացրել է մեծաքանակ ադրբեջանական ռազմական տեխնիկա: Խոցվել է 20-ից ավելի տանկ, 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ոչնչացվել է ինժեներական տեխնիկա, «Գրադ» համազարկային կրակի կայաններ, ավտոմեքենաներ և այլ զինտեխնիկա:

Կարդացեք նաև Հայկական կողմը հրապարակել է առգրավված ադրբեջանական «Ուրալի» կադրերը

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---