ԼՂՀ ԱԳ նախարար. Արցախը պետք է վերականգնի բանակցային գործընթացի լիարժեք կողմի կարգավիճակը

ԼՂՀ ԱԳ նախարար. Արցախը պետք է վերականգնի բանակցային  գործընթացի լիարժեք կողմի  կարգավիճակը

PanARMENIAN.Net - Արցախը պետք է վերականգնի բանակցային գործընթացի լիարժեք կողմի իր կարգավիճակը: Այս մասին ԼՂՀ ԱԺ-ում ապրիլի 21-ի նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

«Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որի քննարկմանը և մշակմանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուղղակի կենսունակ չէ։ Եվ դա ոչ միայն համոզմունք է, այլև տրամաբանական եզրակացություն։ Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, որ արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ։

Եվ բանակցային գործընթաց ասելով մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը. որոշակի գաղափարներ առաջ քաշելը, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակումը, այդ ձեռք բերված պայմանավորվածությունների, եթե հնարավոր է լինում, համատեղ քննարկում, համաձայնեցում և, ինչու չէ, նաև կիրառում, այսինքն՝ կյանքի կոչում», - ասել է Միրզոյանը։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին լրագրողներին հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցում միջազգային հանրությունը պետք է վերանայի իր դիրքորուշումը և ստեղծի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափ:Նա շեշտել է, որ այսօր էլ մնում են այն տեսակետին, որ ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն չի կարող լիարժեքորեն և վերջնականապես կյանքի կոչվել, մինչև որ չքննարկվի ու չիկարականացվի ԼՂՀ պաշտոնական մասնակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---