ԱՄՆ սենատոր. Պետք է կանխել Բաքվի ագրեսիան ԼՂՀ դեմ28 ապրիլի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքը հոդված է հրապարակել ամերիկյան The Hill հայտնի պարբերականում, որտեղ նշում է, թե անհրաժեշտ է կանխել ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ ԱՄՆ սենատորը նշում է, որ ժամանակը եկել է, որպեսզի Ադրբեջանն առերեսվի այն հետևանքների հետ, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հանդեպ ռազմական ագրեսիա կիրառելու պատճառով։ Սենատորը վստահ է, որ ռազմական վերջին բախումները հրահրելով՝ Ադրբեջանը փորձում էր փոխել հրադադարի ռեժիմը, ինչն այլևս չի արդարացնում այդ երկրին։ Որպես լարվածության նվազեցման առաջին քայլ, Քիրքի կարծիքով՝ կողմերը պետք է համաձայնություն ձեռք բերեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գուտում դիպուկահարներին հեռացնելու հարցով, գրում է Aravot.am-ը: ԱՄՆ սենատորն արձանագրում է, որ զինադադարի պահպանման մեխանիզմների բացակայության պայմաններում Ադրբեջանը գնալով ավելի ռազմատենչ է դառնում, և այս երկրի իրականացրած բռնություններն անպատիժ են մնում: Սենատորը պնդում է նաև, որ այդպես չի կարող շարունակվել և այդ իրողությունը պետք է փոխել։ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի բանակցային գործընթացը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոներն՝ անդրադառնալով հակամարտության գոտում պահպանվող լարված իրավիճակին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |