Հալեպի Նոր գյուղը հրթիռակոծվել է. 6 զոհ կա

Հալեպի Նոր գյուղը հրթիռակոծվել է. 6 զոհ կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Հալեպի Նոր գյուղի շրջանը հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից. 6 զոհ, 43 վիրավոր կա:

«Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ահաբեկիչներն անընդհատ հրթիռակոծում են Հալեպի բնակելի թաղամասերը:

Հալեպում ապրիլի 27-ին կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը. 4 զոհ և 25 վիրավոր: Ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել են Ճեմիլիե, Պէպ ալ Ֆարաճ, Աազամիե, Մուհաֆազա, Մաշարքա, Սուլեյմանիե շրջանների, ինչպես նաև պետական համալսարանի հրթիռակոծումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---