30 03.05.16 - Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին նվիրված ընդունելություն Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը՝ Արգենտինայում 3 մայիսի 2016 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017-ին առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում: Արգենտինայում համագումարը կկազմակերպի և կնախագահի ՖԱՅԴԵՔ Արմենիա, Fidec USA և Funcei հիմնադրամների նախագահ, Pan American Association for Infectious Diseases կազմակերպության համահիմնադիր և Արգենտինայի Վարակաբանության հետազոտությունների կենտրոնի ղեկավար՝ բժիշկ Դանիել Ստամբուլյանը: Բժիշկ Ստամբուլյանի հայաստանյան այցի շրջանակում մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ ընդունելություն է կազմակերպվել: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Արգենտինան՝ որպես հայ բժիշկներին միավորող հաջորդ համագումարն հյուրընկալող երկիր, ուրվագծել համագումարի գիտական ծրագիրը, ինչպես նաև ամրապնդել հայաստանյան առաջատար բժիշկների և հանրային առողջության կազմակերպիչների հետ կապերը: Ստամբուլյանը ներկայացրել է համագումարի ծրագիրը, որը նրա խոսքերով, հայ բժիշկների համար յուրօրինակ հարթակ կլինի արգենտինացի գործընկերների հետ ծանոթանալու և կապեր ստեղծելու, ինչպես նաև ոլորտի առաջնահերթությունները քննարկելու առումով: Ստամբուլյանն ասել է, որ համագումարի ժամանակ կդիտարկվեն հաջողություններ ունեցած կազմակերպությունների մոդելները ու փորձը: Նա նկատել է, որ Արգենտինայիում 80.000 հայ է ապրում, և համագումարի ծրագիրն այնպես է կառուցված, որ անդրադարձ լինի նաև համայնքին, գրում է Aravot.am-ը: Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասել է, որ համագումարը ավելի կխորացնի հայ-արգենտինական երկկողմ հարաբերությունները: Դեսպանը նշել է, որ Արգենտինայում հայկական համայնքը դերակատարություն ունի իրենց երկրի կյանքում: 2013-ին Լոս Անջելեսում անցկացվել է Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը: Մասնակցել են մոտ 400 բժիշկ և բուժքույր Կանադայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից և այլ երկրներից։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |