«Մայքրոսոֆթը» ՊՆ-ին անվտանգության նորագույն լուծումներ կառաջարկի

«Մայքրոսոֆթը» ՊՆ-ին անվտանգության նորագույն լուծումներ կառաջարկի

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամ»-ի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթ»-ի կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խորացնել այն:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից:

Մայիսի 5-ին Երևանում «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ նորարարական ամպային լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար» համաժողովի ընթացքում «Մայքրոսոֆթ Հայաստանի» տնօրեն Լիանա Կորկոտյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը, «ՖՐԵԴԱ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել են գործակցության հուշագիր:

«Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը լուրջ ներդրումներ է կատարում տեղական ՏՏ ոլորտում, որոնցից կարևորագույներից է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (www.micarmenia.am) և Մայքրոսոֆթ ՏՏ Ակադեմիայի (Microsoft IT Academy)գործունեությունը։ Զգալի ներդրումներ կատարվում են նաև կրթության ոլորտում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---