Անչափահասների կատարած հանցագործությունների թիվը 4 ամսում նվազել է31 մայիսի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - 2015-ի առաջին 4 ամսվա համեմատ 2016-ի նույն ժամանակահատվածում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. եթե 2015-ի 4 ամսում արձանագրվել էր հանցագործության 101 դեպք, այս տարի՝ 83 դեպք: Այս տվյալները լրագրողներին հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ըստ նրա, նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը: Խարդախության դեպքեր, ավազակային հարձակումներ 2016-ին չեն արձանագրվել: 2015-ին կողոպուտի դեպքեր չեն արձանագրվել, այս տարվա 4 ամսում արձանագրվել է 3 դեպք: Դուրյանը հայտնել է, որ նվազել են անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները. 2015-ի 4 ամսում արձանագրվել էր 74 դեպք, այս տարվա 4 ամսում՝ 71 դեպք: Հիմնականում արձանագրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր: «Կանխարգելման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Բավականին մեծ աշխատանք է տարվում դպրոցական տեսուչների կողմից: Դպրոցներում, դպրոցների հարակից տարածքներում նվազել են անչափահասների միջև բռնության դեպքերը»,- նշել է նա: Սակայն, նախորդ տարվա համեմատ աճել են ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը. 2015-ի 4 ամսում արձանագրվել է ծնողի կողմից երեխային վնասվածք հասցնելու 4 դեպք, այս տարի՝ 6: 2014-ի համեմատ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները 2015-ին նվազել են: 2014 -ին անչափահասների կողմից կատարվել են 389 հանցագործություն, իսկ 2015-ին՝ 385: 10-ով նվազել է անչափահասների թիվը, որոնք հանցագործություն են կատարել: Նախկինում 335 հանցագործություն է եղել, իսկ այս տարի 325: Անդրադառնալով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների բնույթներին, Դուրյանն ասել է, որ 2014-ին գրանցվել է սպանության 2 դեպք, իսկ 2015-ին՝ ոչ մի: 2014-ին գրանցվել է ավազակային հարձակման 4 դեպք, իսկ 2015-ին՝ 0: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |