Թուրքիայի վարչապետ. Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ համար օրինական չի լինի![]() 1 հունիսի 2016 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կայանալիք քվեարկությունը, որով նախատեսվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, անհեթեթ է: «Մեզ համար դա մի գործողություն է, որը չունի օրինական ուժ: Սակայն, այնուամենայնիվ, մենք անիմաստ որոշումների կայացման կողմնակից չենք»,-ասել է նա: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: «Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին համաշխարհայինի տարիներին…Մենք գիտենք, որ նրանք, ովքեր փորձում են մեղադրել Թուրքիային, բարի մտադրություններ չունեն: Բացահայտ և հստակ հայտարարում ենք աշխարհին, որ թաքցնելու բան չունենք այդ հարցում, թող համակողմանի հետազոտություններ անցկացվեն: Թող ի հայտ բերվեն յուրաքանչյուր կողմի սխալները: Սակայն, դա պետք է անեն պատմաբանները: Պատմական թեման քաղաքականության առարկա դարձնելով, այդ թվում ներքին քաղաքականության, արմատապես սխալ է»,-ասել է Յիլդիրիմը: Նա զգուշացրել է, որ եթե Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կվատթարանան: Մայիսի 31-ին Թուրքիայի վարչապետը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան մտահոգված է հունիսի 2-ին Բուդեսնթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումով: Ընթերցեք նաև. Նախագահ. Գերմանիան 1915-ի դեպքերի համար պատմական պատասխանատվություն է կրում ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |