ՌԴ ԱԳՆ. Թուրքիան անադեկվատ է արձագանքել Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչմանը

ՌԴ ԱԳՆ. Թուրքիան անադեկվատ է արձագանքել Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը բխում է այն հանգամանքից, որ որոշ հարցերում Թուրքիան չի ցանկանում լինել ԵՄ իսկական գործընկերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ Լավրովի, դա բխում է նրանից, որ Թուրքիան չի ցանկանում իրական գործընկեր լինել մի շարք հարցերում. փորձում է պարբերաբար սկանդալներ սարքել, վիրավորել իր գործընկերներին, այդ թվում Եվրոպայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանն ամենևին ադեկվատ չէ»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը նաև նշել է, որ իր կարծիքով, դերակատարություն են ունեցել ինչ-ինչ նկատառումներ, որոնք դրդել են Բունդեսթագում քվեարկության նախաձեռնողներին առաջարկել դա անել հենց այս պահին:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---