UTair-ն ավելացրել է Մոսկվա-Երևան չվերթների քանակը

UTair-ն ավելացրել է Մոսկվա-Երևան չվերթների քանակը

PanARMENIAN.Net - UTair ավիաընկերությունն ավելացրել է Մոսկվա-Երևան չվերթների քանակը`դարձնելով դրանք օրական 2 անգամ: Այդ մասին ասվում է ընկերության կայքում:

Թռիչքներն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով` բիզնես և էկոնոմ դասի, թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 50 րոպե:

«ՀՀ մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը տարեցտարի աճում է և նկատվում է այդ ուղղությամբ ուղևորահոսքի աճի միտում»,-ասել է ընկերության նախագահ Ալեքսեյ Բուդնիկը:

«Վստահ եմ, որ հարմար կցումների շնորհիվ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, մեր երթուղային ցանցի տարածաշրջանների բնակիչների մեծ մասը դեպի Հայաստան և Երևան, որն ավելի քան 2500-ամյա պատմություն ունի, ճամփորդելու հիանալի հնարավորություն կստանա»,-ասել է նա:

Բացի այդ, հուլիսի 1-ից դեպի Երևան UTair-ի ուղիղ չվերթներից կկարողանան օգտավել նաև Կրասնոդարի բնակիչներն ու հյուրերը: Ավիաընկերությունն այդ ուղղությամբ շաբաթական 4 կանոնավոր չվերթ կիրականացնի, թռիչքը կտևի 1 ժ 30 րոպե:

2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։

Ազատականացման ռազմավարությունը հաստատել է «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրա հաստատմամբ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել մեր երկրում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---