Թուրքիայի հավատարմատարին կանչել են ԳԴՀ ԱԳՆ` հայկական բանաձևին արձագանքի համար

Թուրքիայի հավատարմատարին կանչել են ԳԴՀ ԱԳՆ` հայկական բանաձևին արձագանքի համար

PanARMENIAN.Net - Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան հավատարմատարին կանչել են ԳԴՀ ԱԳՆ խոսելու «վերջին օրերի իրադարձությունների և Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունմանը թուրքական արձագանքի մասին»: Այդ մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խոսք է գնացել Գերմանիայի և Թուրքիայի ավանդաբար սերտ ու վստահելի հարաբերությունների մասին, ընդգծվել է, որ գերմանացի պատգամավորների մասին վերջին արտահայտությունները չեն համապատասխանում դրան և տարակուսանք են առաջացրել»,-հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չի հասկանում թուրքական կողմի մեղադրանքները, քանի որ Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են: Ըստ նրա, Թուրքիան պետք է բանակցություններ սկսի Հայաստանի հետ:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան նաև իր պատասխանատվության բաժինն է ընդունում տեղի ունեցածի համար:

Ընթերցեք նաև. Էրդողանն ի պատասխան Բունդեսթագի որոշման Սբ Սոֆիան մզկիթի է վերածել

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---