Հարավային Օսիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հարավային Օսիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հարավային Օսիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մոտակա նիստի ժամանակ:

Այդ մասին է հայտնում «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը:

«Որոշ պատգամավորներ նշում էին, որ Հայաստանը ևս պիտի ճանաչի օս ժողովրդի ցեղասպանությունը, բայց դա սկզբունքային չէ: Սկզբունքայինն այն է, որ հայ համայնքի ներկայացուցիչները մեր հասարակության լիիրավ անդամներ են, շատերը կռվել են մեր անկախության համար, դժվարություններ տարել մեզ հետ, ոմանք էլ ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են», - ասվում է հայտարարությունում:

Մասամբ ճանաչված հանրապետության խորհրդարանը պատրաստվում էր քննարկել Հայոց ցեղասպանության հարցն 2015 թվականին, սակայն քննարկումն այն ժամանակ հետաձգվել էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---