ՌԴ քաղաքացիների 13%-ը «չափազանցված է» համարում Հայոց ցեղասպանության մասին փաստերը![]() 20 հունիսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ոչ բոլոր քաղաքացիները գիտեն հայերի և հրեաների ոչնչացման մասին: Դա պարզել է «Լևադա-կենտրոնը: Հարցման մասնակիցների մեկ տասներորդը կարծում է, որ երկու ժողովրդների ոչնչացման մասին պատմությունները »զգալիորեն չափազանցված են»: «Լևադա-կենտրոնի» հարցման մասնակիցների 50%-ն է համարում, որ 1914-1923թթ. Թուրքիայում ոչնչացրել են հայերին: 13%-ն այդ գնահատականը «չափազանցված է» համարում, 22%-ը Հայոց ցեղասպանության մասին ընդհանրապես չի լսել, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել: «Լևադա-կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը կարծում է, որ քաղաքացիները պատրաստ չեն խորանալու հետխորհրդային տարածքում իրենց դաշնակցի «պատմության ծանր բեռի մեջ»: «Եթե ինչ-որ մեկը մի բան չգիտի, դա, հավանաբար, առավելապես դպրոցական կրթության խնդիր է»,-ասել է ՌԳԱ Ռուսական պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Ժուրավլյովը: Հրեաների բնաջնջման մասին ռուսաստանցիները գիտեն պատմության դպրոցական դասագրքերից: «Հայոց ցեղասպանության մասին հարցն ավելի բարդ է»,-ասել է Ժուրավլյովը, քանի որ «մնում է վիճահարույց ու սուր, որի պատճառով Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս չունեն դիվանագիտական հարաբերություններ»: ՌԴ քաղաքացիների 69%-ն է վստահ, որ Գերմանիայում և գրավյալ երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միտումնավոր ոչնչացրել են հրեաներին: «Այդպես են պատասխանում սովորական մարդիկ: Հակասեմականությունը դեռ չի վերացել, թեև դա ամենասուր խնդիրը չէ: Հրեաներն իրենք են հրահրել, շատ են խոսում` կենցաղային մակարդակով գերակշռում է այս կարծիքը»,-ասել է «Լևադա-կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը, հայտնում է «Կոմերսանտը»: Հարցման մասնակիցների մի մասն ընդհանրապես չգիտի ինչ պատասխանել` 12%-ը դժվարացել է պատասխանել, 9%-ը հայտարարել է, որ ոչինչ չի լսել գերմանացիների կողմից հրեաների նպատակադրված ոչնչացման մասին: ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր Ռուսաստանի Պետական դումայում 2015 թցականի նոյեմբերի 25-ին, Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացման հաջորդ օրը: ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևը PAN-ի հետ զրույցում, մեկնաբանելով մտավախությունները, որ օրինագիծն այս կամ այն պատճառով կարող է չհաստատվել կամ միտումնավոր «չընդունվել», հայտարարել էր, թե «ավելի բարենպաստ պայմանների սպասելու դեպքում, գուցե, ստիպված լինեինք սպասել մեկ այլ «կլոր» տարելիցի»: 2016-ի մարտին ՌԴ կառավարությունն ու Բարձրագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության եղելության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |