Եսայանի անվան հին պոլիկլինիկան հիմնանորոգվում է, կապահովվի ժամանակակից սարքավորումներով 1 հուլիսի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Տնօրեն Աննա Սիսոյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին կառուցված պոլիկլինիկան, որը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել, պատասխանատուների հավաստմամբ, մինչև տարեվերջ ամբողջությամբ նորոգված ու ժամանակակից բուժսարքավորումներով կահավորված կապահովի բժշկական այս հաստատությունից օգտվող ավելի քան 43.000 բնակիչների լիարժեք սպասարկումը: Ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տիկնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանի աջակցությամբ: Առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի կյանքի կոչումը, Երևանի քաղաքապետը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո պոլիկլինիկան կարող է իսկապես օրինակելի բուժհաստատություն դառնալ: «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է Եսայանների ընտանիքի կողմից: Իսկապես մեծածավալ աշխատանք է իրականացվում, որի արդյունքում, համոզված եմ, մենք կունենանք օրինակելի պոլիկլինիկա՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Պատասխանատուներն էլ վստահեցրին, որ մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն: Ողջունելով մասնավոր հատվածի կողմից նմանատիպ ծրագրերի իրականացումը, նաև նշեմ, որ մենք ևս շարունակելու ենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների թե՛ պայմանների բարելավման, և թե՛ նոր ու ժամանակակից սարքավորումներով համալրելու վերջին տարիների մեր քաղաքականությունը», - ընդգծել է քաղաքապետը: Նա հավելել է, որ հարմարավետ պայմանների ապահովման ու բուժսարքավորումների արդիականացմանը զուգահեռ մշտական ուշադրության կենտրոնում է մնալու նաև քաղաքացիների պատշաճ սպասարկումը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |